Սիրիական Ռաքքայում ավիահարվածներից ավելի քան 25 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիական Ռաքքայում ավիահարվածներից ավելի քան 25 խաղաղ բնակիչ է զոհվել

PanARMENIAN.Net - Ավելի քան 25 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Ռաքքա քաղաքում ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին հասցված ավիահարվածների հետևանքով: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտը» Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի վրա հղումով:

«Տասնյակ մարդիկ վիրավորվել են, ոմանք` ծանր»,-ասել են կազմակերպությունում: Այնտեղ նշել են, որ դեռ հայտնի չէ, թե ով է իրականացրել ավիահարվածները:

2016-ի հունիսի սկզբին Սիրիայում մարտական գործողություններից ի վեր առաջին անգամ երկու հակաահաբեկչական կոալիցիաները, որոնք գլխավորում են ՌԴ-ն և ԱՄՆ-ն, փաստացի միավորել են ջանքերը կոնկրետ նպատակի հասնելու համար` ազատագրելու համար Ռաքքան:

Ռաքքան համարվում է «Իսլամական պետության» ահաբեկիչների «մայրաքաղաքը»:

-Սիրիական բանակի զինվորականները և աշխարհազորայինների ջոկատները զարգացնում են գրոհը Ռաքքայի ուղղությամբ, որը համանուն գավառի վարչական կենտրոնն է և գտնվում է Եփրատի ափին: Ռաքքայի մատույցներ են տեղափոխվել Սիրիայի Հանրապետական գվարդիայի կազմավորումները: Դա վկայում է, որ Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը բացառիկ նշնակաություն է տալիս ծայրահեղականների հետ առաջիկա վճռական ճակատամարտին: Զորքերը մոտենում են ռազմական օդանավակայանին, որը գտնվում է Տաբկա քաղաքի արվարձանում` Ռաքքայից 50 կմ հեռավորության վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---