Մարտի 28-ը Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է սգո օր

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի մահվան կապակցությամբ մարտի 26-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2007 թվականի մարտի 28-ին սուգ հայտարարելու մասին հրամանագիրը:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահվան կապակցությամբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ցավակցական հեռագիր է ուղարկել հանգուցյալի ընտանիքին:



Հեռագրում ասվում է. «Կյանքից անժամանակ հեռացավ մի մարդ, ով իր հարուստ փորձը, գիտելիքները եւ հայրենասիրական ավյունը լիովին նվիրաբերել է հայոց անկախ պետականության կերտման ու ամրապնդման, Հայաստանի տնտեսական առաջընթացի, հայ ժողովրդի բարեկեցության բարձրացման ապահովմանը: Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Անդրանիկ Մարգարյանն ակտիվ մասնակցություն է ունեցել մեր ազգային-ազատագրական պայքարին, իր ուրույն ավանդը ներդրել հաղթանակի ձեռքբերման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես հայոց երկրորդ անկախ պետության կայացման, նրա սոցիալ-տնտեսական զարգացման գործու»: «Ճշմարիտ հայրենասերի հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի, ողջ հայ ժողովրդի հիշողության մեջ: Ձեր ընտանիքի եւ բոլորիս համար այս ծանր վշտի պահին ընդունեք իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը: Համբերություն ու հոգու կորով ձեզ»,-ասվում է ԼՂՀ նախագահի ուղերձում: :
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---