Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն. Նախնական արդյունքներ24 հունիսի 2016 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում ավարտվել է Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն, որի նախնական արդյունքների համաձայն` ընտրողների կեսից ավելին քվեարկել է ԵՄ-ն լքելու օգտին: ԵՄ-ն լքելու օգտին է քվեարկել ընտրողների 51.8%-ը, մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 71.8%-ն՝ ավելի քան 30 մլն մարդ: Եվրոսկեպտիկների ղեկավար Նայջլ Ֆարաջը, խոսելով իրենց պատմական հաղթանակի մասին, ասել է. «Այսպիսով` բացվում է անկախ Միացյալ Թագավորության նոր արշալույսը», Independent-ին հղում անելով գրում է Tert.am-ը: Քաղաքական գործիչը նաև կանխատեսել է, որ քվեարկության արդյունքները կարագացնեն ԵՄ-ի վերջնական քայքայման գործընթացը: Աղբյուրը մանրամասնում է, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով ԵՄ-ի կազմում մնալու ջատագովներից է, դեռևս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությումբ և սպասում է վերջնական արդյունքների հրապարակմանը: 2015-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է երկրի` Եվրամիությունից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու օրենք ընդունելու մասին։ Համոնդը նշել է, որ օրինագիծն «ստացել է թագուհու արտոնագիրը», այսինքն, պաշտոնապես հաստատվել է։ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Եվրամիության քաղաքական գերակայությունը Մեծ Բրիտանիայի պահպանումն է ԵՄ–ում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |