Բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչ. Իռլանդիան մրցաշարի լավագույն թիմերից է, բայց մենք էլ ֆավորիտներից ենք 1 հուլիսի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ամեն ինչ անելու ենք կիսաեզրափակչում Իռլանդիային հաղթելու համար: Այս մասին ասել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչից առաջ: Բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իռլանդիայի թիմը:Հավաքականը խմբային փուլում տոնելով երկու հաղթանակ և կրելով մեկ պարտություն խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և դուրս եկել կիսաեզրափակիչ: «Իռլանդիան կազմակերպված թիմ է, և ագրեսիվ բասկետբոլ է խաղում: Նրանք այս մրցաշարի լավագույն թիմերից մեկն են, բայց Հայաստանի հավաքակամը ևս այս մրցաշարի ֆավորիտներից է: Մենք ամեն ինչ անելու ենք Իռլանդիային հաղթելու համար: Հասցրել ենք վերլուծել նրանց և ձգտելու ենք նրանց հետ խաղում մեզ համար դրական արդյունքի հասնել», - ասել է գլխավոր մարզիչը, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Խոսելով հավաքականի առաջին խաղի մասին, որը Մոլդովայի հետ էր, Գյոկչյանը նկատել է. «Մեր թիմը շատ լավ հանդիպում անցկացրեց Մոլդովայի հետ: Մենք բավականին լավ ուսումնասիրել էինք մրցակցին և գիտեինք նրանց թույլ և ուժեղ կողմերը: Վերլուծությունը տվեց իր արդյունքը և մենք հասկացանք իրենից ինչ է ներկայացնում Մոլդովայի հավաքականը: Մեր աշխատանքի արդյունքը եղավ վստահ հաշվով հաղթանակը»: Հարթին, թե ինչու առաջնության գործող չեմպիոն Անդորրայի հետ խաղում պարտվեցին, մարզիչն ասել է. «Մենք պարտվեցինք Անդորրային, քանի որ նրանք մեզ անակնակալի էին բերել: Շատ քիչ լուրեր ունեինք նրանց մասին: Թեպետ մենք հետևել էինք նրանց խաղին առաջին հանդիպման ժամանակ, սակայն այդ խաղում նրանց թիմը ներկայացել էր ոչ մարտական կազմով: Հանդիպումը ցույց տվեց, որ Անդորրան կազմակերպված թիմ է և ունի իսպանական ոճ: Անկախ դրանց, Հայաստանն կարող էր ավելի լավ խաղալ և հաջողության հասնել»: Խոսելով Ուելսին հաղթելու մասին,Գյոկչյանը նկատել է. «Ուելսի դեմ խաղում բոլորը տեսան, որ ակնհայտ պայքար չկար: Թեպետ մեր հավաքականը շատ լուրջ էր տրամադրվել խաղին: Պարտությունից հետո մեծ էր ցանկությունը հաղթելու: Նախապատրասական փուլի ընթացքում Հայաստանը քիչ հանդիպումներ է անցկացրել և բացի այդ, թիմն առաջին անգամն է մասնակցում նմանատիպ միջազգային մրցաշարի: Բնական է այն, որ բասկետբոլիստները չեն կարող ամբողջ տարին հավաքականի հետ լինել: Ժամանակի հետ ամեն ինչ իր տեղն է ընկնում և թիմն էլ սկսում է աճել»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |