#Վարդավառ. Ցույց տվեք՝ ինչպես եք անցկացնում տոնը PicsArt-ի օգնությամբ

#Վարդավառ. Ցույց տվեք՝ ինչպես եք անցկացնում տոնը PicsArt-ի օգնությամբ

PanARMENIAN.Net - PicsArt-ը, լինելով առաջին հայկական բջջային ստարտափը, 2011 թվականից ի վեր հասել է 300 ﬕլիոն ներբեռնման: Հավելվածը լոկալիզացվել է ավելի քան 20 լեզվով, ներառյալ հայերենը: Չմոռանալով արմատների մասին, այս տարի՝ 2016-ին, PicsArt ֆոտոխմբագիրը կդառնա Վարդավառի տոնակատարության ﬕ մասը և կօգնի կիսել բոլոր գեղեցիկ պահերն աշխարհի հետ:

Վարդավառը Հայաստանի աﬔնասիրված տոներից է: Երեխաներն ու ﬔծահասակները սիրումեն ջրել ﬕմյանց և զովանալ ամռան տապին ինչպես մայրաքաղաքում, այնպես էլգյուղում: Չնայած հեթանոսական արմանատերին, Վարդավառը դարձել է հայկական ավանդույթների անբաժանելի ﬕ մասը:

Հավելվածի նպատակն է տոնըդարձնել էլ ավելի տարբերվող և հետաքրքիր: Այս օրերին, երբ հայ երիտասարդությունն անհամբեր սպասում է Վարդավառին, նրանք կարող են կիսվել իրենց նախասիրություններով և տարածել այդ ամենը PicsArt-ի ﬕջոցով: Օգտագործելով ինքնարտահայտման անսահման հնարավորությունները, սկսած զվարճալի կլիպ­արտերից ﬕնչև գեղեցիկ շրջանակներ, կարելի է հավերժացնել այդ պահերը և ստեղծել գեղեցիկ հիշողություններ: Նկարներով կարելի է կիսվել PicsArt-ում #Վարդավառ հաշթեգով՝ ցույց տալով, թե ինչպես եք անցկացնում ժամանակը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---