Ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը ժամանակավորապես որակազրկվել է

Ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը ժամանակավորապես որակազրկվել է

PanARMENIAN.Net - 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան նմուշների վերստուգումը ստերոիդների կիրառման դրական արդյունքն է ցույց տվել Խաղերի մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանի մոտ: Այդ մասին հայտնում է rsport.ru-ն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայության (IWF) վրա հղումով:

Դրական արդյունքը հաստատվել է նաև թրքուհի Սիբել Օզքան դեպքում:

Մարզիկների արյան մեջ հայտնաբերվել են ստանոզոլոլ անաբոլիկ ստերոիդի հետքեր, իսկ Մարտիրոսյանի մոտ` նաև դեհիդրոքլորմեթիլտեստոստերոնի հետքեր:

Վերոնշյալ դեղամիջոցի հետքեր ին հայտնաբերվել նաև ադրբեջանցի ծանրորդ Սարդար Հասանովի դոպինգ-թեստում: Բոլոր վերոնշյալ մարզիկները ժամանակավորապես հեռացվել են մրցումներից, բացվել են կարգապահական գործեր:

Տիգրան Մարտիրոսյանը Պեկինում բրոնզե մեդալ էր նվաճել մինչև 69 կգ քաշային կարգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---