Ստավրոպոլում մի հայ ընտանիք են կոտորել

PanARMENIAN.Net - «Երեք հոգու սպանությունը տեղի է ունեցել Ստավրոպոլի Լերմոնտովի փողոցում գտնվող մասնավոր տանը, որտեղ արդեն տեւական ժամանակ է, ինչ բնակվում էին բաքվեցի հայեր, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Սպանությունը կատարվել է ապրիլի 1-ին 19.30 եւ 21.30-ի միջեւ: Յոթն անց կես սպանվածի դուստրը գնացել է զբոսնելու: Նա բացակայել է երկու ժամ,-պատմել է Ստավրոպոլի Լենինյան շրջանի դատախազ Անդրեյ Վլասովը: Երբ Մարինան վերադարձել է, բանակցային սարքի ազդանշանին ոչ ոք չի պատասխանել: Դա տարօրինակ էր, քանի որ կիրակնօրյա երեկոն աղջկա հարազատները սովորաբար տանն էին անցկացնում: Այն ժամանակ աղջիկը սեփական բանալիով բացել է դուռը: Առաջին հարկում մուտքի մոտ նա հայտնաբերեց 45-ամյա մոր, 50-ամյա հոր եւ 78-ամյա տատիկի մարմինները: Մարդասպանները գործել են դանակի օգնությամբ` քննիչները մարմինների վրա հայտնաբերել են սուր առարկայով հասցված բազմաթիվ վերքեր: Սենյակներում խառնաշփոթ էր տիրում` հավանաբար, հանցագործները ինչ-որ բան են որոնել: 24-ամյա աղջիկը հավաքելով ուժերը «շտապ օգնություն» է կանչել:



Ինչպես հետո հաստատեց հետեւանքը, տնից գողացել են թանկարժեք իրեր եւ կենցաղային տեխնիկա: Հասցված վնասի չափը դեռեւս ճշտվում է: Այժմ քննությունը ուսումնասիրում է գործարարի բոլոր շփումները: Տեղում աշխատել է Ստավրոպոլի դատախազ Սերգեյ Գոլովանովի գլխավորած քննչական խումբը: Գործով հարուցվել է քրեական գործ 105-րդ հոդվածի 2 մասով (երկու եւ ավելի անձանց սպանություն), քննությունը վարում է Ստավրոպոլի երկրամասի դատախազը: «Հազիվ թե դա պատվերով սպանություն լինի: Մենք մի քանի վարկած ունենք: Հնարավոր է, նրանց սպանել են, կողոպտելու նպատակով, կամ էլ խոսքը անձնական ատելության մասին է, չէ որ գործարարը ում ճանապարհն ասես կարող էր կտրել»,-հայտարարել է Ստավրոպոլի Լենինյան շրջանի դատախազը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---