27 երկրի խորհրդարանական դատապարտել է ապրիլյան պատերազմը12 հուլիսի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան քառօրյա պատերազմը դատապարտող փաստաթուղթ է ընդունվել Ուղղափառ խորհրդարանականների 23-րդ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից, որն անցկացվել է հուլիսի 4-8-ը՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել են վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը և պատվիրակության անդամ Արագած Ախոյանը՝ ներկայացնելով փաստաթղթի մանրամասները: Նրանք նշել են, որ այն միաձայն ընդունվել է 27 երկրի խորհրդարանականների կողմից. «Հայաստանն այս վեհաժողովի հիմնադիր անդամներից մեկն է։ Այն գրանցված է ՄԱԿ-ում և այստեղ ընդունված որոշումները գնում են ՄԱԿ և աշխարհի բոլոր խորհրդարաններ։ Հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունները՝ մեր պատվիրակությունը 2-3 էջանոց մի հայտարարություն տարածեց վեհաժողովի անդամների համար, որտեղ ներկայացվեցին ապրիլյան դեպքերը և թե ինչպիսի ահաբեկչական և անմարդկային վերաբերմունք են դրսևորել մեր հարևանները»,-ասել է Մինասյանը՝ հավելելով, որ փաստաթղթով կոչ են արել նաև միջազգային կազմակերպություններին ադեկվատ, հասցեական վերաբերմունք ցուցաբերել կատարվածի վերաբերյալ։ Սա առաջին փորձը չէ, որ արվում է Ուղղափառ խորհրդարանականների վեհաժողովում ապրիլյան դեպքերը դատապարտելու համար։ Հենց պատերազմի օրերին՝ ապրիլի 4-ին, Մոսկվայում ընթանում էր կազմակերպության քարտուղարության նիստը, և Ախոյանի խոսքով՝ այդ ժամանակ արդեն իրենք փորձել են քայլեր ձեռնարկել, գրում է Ա1+-ը: Ուղղափառ խորհրդարանականների միջխորհրդարանական վեհաժողովի տարեկան գրքույկում հայկական պատվիրակությանը հաջողվել է մեկ նախադասություն ընդգրկել, որում ասվում է. «Ուղղափառ խորհրդարանականների միջխորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածության ուժեղացման կապակցությամբ»։ Ախոյանի խոսքով՝ այստեղ կարեւոր հանգամանքն այն է, որ, կարելի է ասել, Ղարաբաղն ընդունվում է որպես առանձին կողմ։ Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում: Ապրիլին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, խոշտանգված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |