Խորհրդարանական ընտրություններ. Երեւանում բացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը

PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որ հետեւելու է մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, կընդգրկի շուրջ 150 մարդ: Նախնական փուլում Հայաստանում կաշխատի 29 հոգուց կազմված երկարաժամկետ դիտորդական առաքելությունը, որը կդիտարկի ընտրական գործընթացները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի Գլխավոր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով, ապրիլի 4-ին Երեւանում բացվեց ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը, «բացի այդ աշխատանք է տարվում շրջաններում եւս 4 շտաբ բացելու ուղղությամբ»: Ընդ որում նա հավելել է, որ նախատեսվում է ընտրությունների օրը այցելել 41 ընտրատարածք եւ շուրջ 60 տոկոս ընտրատեղամասեր:



Ըստ Վ.Ռուշայլոի, դիտորդական առաքելության ձեւավորման ժամանակ հաշվի է առնվում վարչատարածքային միավորների քանակը, թեկնածուների քանակը եւ Հայաստանում ընտրությունների այլ առանձնահատկություններ: Իր մասնակցությունը դիտորդական առաքելությանը հաստատել են ԱՊՀ 9 պետություններ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---