Հայաստանի նախագահը շնորհավորել է հանրապետության կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հանրապետության կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, հայտնում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Այն, որ Հայաստանում մայրությանը առանձին պետական տոն է նվիրված, ցույց է տալիս մեր հասարակության մեջ մոր կերպարի նկատմամբ առկա հատուկ վերաբերմունքը: Անգնահատելի է ձեր դերակատարումը ամուր ընտանիքի ավանդույթների եւ օջախի ջերմության պահպանման գործում: Դուք եք կրում մեր ապագա սերունդները լույս աշխարհ բերելու, մեծացնելու, կրթելու, արժանապատիվ ձեւով դաստիարակելու դժվարին աշխատանքի հիմնական բեռը: Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ սեր եւ երջանկություն, բոլոր մայրերին` զավակներով հպարտանալու բերկրանք»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---