Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել, միջադեպեր չեն գրանցվել

Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել, միջադեպեր չեն գրանցվել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը շարունակում է հերթապահությունը Խորենացի փողոցում, որտեղ գիշերը խաղաղ է անցել, միջադեպեր չեն գրանցվել։ Ոստիկանությունը շարունակում է փակ պահել փողոցը, իրականացվում է հերթապահություն, հայտնում է Panorama.am-ը։

Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, ներսում գտնվող անձինք ապահովվել են սնունդով և դեղորայքով։

Խմբի պահանջն է՝ իշխանափոխություն և Սեֆիլյանի ազատ արձակում։ Երեկ հնարավոր երրորդ պահանջի մասին հայտարարվեց՝ Սեֆիլյանի հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկի հետ։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը երեկ տեղեկացրել էր, որ զինված խմբի հետ բանակցություններ են ընթանում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---