Հայաստանը չի շահարկում տարաձայնությունները գերտերությունների միջեւ, այլ համագործակցում է նրանց հետ

PanARMENIAN.Net - Շատ դժվար է խոսել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին, երբ հարկավոր է լուծել բնակչության սոցիալական եւ տնտեսական խնդիրները, The Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: «Մենք չենք ցանկանում լինել անցումային շրջանում մնացած պետություն»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, հսկայական հայկական սփյուռքը, որը քանակով երեք անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությունը, պետք է ավելի շատ ներգրավված լինի երկրի զարգացման գործում: Ներդրումների միայն 1 տոկոսն է ստացվել սփյուռքից եւ հարկավոր է ուղիներ գտնել այդ ցուցանիշը բարձրացնելու համար: Ինչպես նշել է Ս.Սարգսյանը, Հայաստանի կառավարությունը պետք է կատարի իր խոստումները, տված միջազգային կազմակերպություններին եւ «մենք հուսով ենք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները կդառնան պատմության մեջ առաջինը, որ ԵԱՀԿ կողմից կընդունվեն որպես ազատ եւ արդար»: «Մենք պարտավորություններ ենք ստանձնել տարբեր ծրագրերով եւ կարծում ենք, որ դրանց կատարումը բխում է մեր իսկ շահերից: Մենք ցանկանում ենք դառնալ եվրոպական ընտանիքի անդամ»,-նշել է նա: Ըստ Սարգսյանի, իր գերակայությունն է մնում խաղաղ պայմանագրի կնքումը մահմեդական հարեւանի հետ: Մեկնաբանելով հարեւան երկրի սպառազինության աճի փաստը` նա հայտարարել է, որ «նա զենք է թափ տալիս»: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ձգտում է խաղաղ համաձայնագիր կնքել եւ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Հայաստանը կարող է շատ ավելի արագ զարգանալ, եթե հաշտվի իր հարեւանների հետ:



Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չնայած կապերին ԱՄՆ ազդեցիկ հայ համայնքի հետ, Երեւանը շարունակում է բարեկամական հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ եւ չի աջակցի ամերիկյան ռազմակայանների հաստատմանը Կովկասում: Ինչ վերաբերում է հարեւան Վրաստանին, որը «վարդագույն հեղափոխության» միջոցով շրջվեց Ռուսաստանից դեպի Արեւմուտք, Ս.Սարգսյանը չի համարում, որ դա արժանի է ընդօրինակման: «Ոմանք կարող են օգտվել գերտերությունների միջեւ առկա տարաձայնություններից: Մենք գերադասում ենք աշխատել նրանց հետ: Մեր տարածաշրջանում առանց այդ էլ շատ են հակամարտությունները: Հնարավոր է, Հայաստանը ցանկանա անդամակցել ԵՄ-ին, բայց ոչ ՆԱՏՕ-ին, թեեւ սերտորեն համագործակցում է Դաշինքի հետ»,-նշել է ՀՀ վարչապետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---