Ապրիլի 12-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը10 ապրիլի 2007 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Տոնե Տինսգարդը ապրիլի 12-13-ին կայցելի Երեւան մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ԵԱՀԿ ԽՎ մամուլի հարցերի գծով աշխատակիցը, Տոնե Տինսգարդը` Խորհրդարանի անդամը Շվեդիայից, նշանակվել է ԵԱՀԿ ԽՎ-ից խորհրդարանականների միջազգային պատվիրակության ղեկավար: Այդ այցը թույլ կտա ԵԱՀԿ ԽՎ խմբին հավաքել ընթացիկ նախընտրական քարոզարշավին վերաբերող տեղեկությունները: Երեւանում Տոնե Տինսգարդը կհանդիպի քաղաքական կուսակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ազգային ժողովի, ԵԱՀԿ ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների գծով բյուրոյի երկարաժամկետ առաքելության եւ այլ դիտորդների ներկայացուցիչների հետ: ԵԱՀԿ ԽՎ փոխղեկավարը կվերադառնա Հայաստան մայիսին, գլխավորելու համար ամբողջ երկրով մեկ տեղակայված ԵԱՀԿ խորհրդարանականների պատվիրակությունը: 1993 թվականից ԵԱՀԿ ԽՎ-ն շուրջ 2300 խորհրդարանականներ է գործուղել ԵԱՀԿ տարածաշրջանում ընտրություններին հետեւելու համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |