ՌԴ փոխվարչապետ. Իրանն իրավունք ունի զարգացնել միջուկային էներգետիկան

PanARMENIAN.Net - Իրանն իրավունք ունի զարգացնել միջուկային էներգետիկան, սակայն ուրանի հարստացումն արդեն այլ հարց է: Այդ մասին Երեւանում կայացած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: Նրա խոսքերով, Ռուսաստանն արդեն իսկ առաջարկել է Իրանին հարստացնել ուրանը ռուսական ձեռնարկություններում: «Սակայն դա պետք է կատարվի միայն ՄԱԳԱՏԵ-ի` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողությամբ: Ես պետք է ընդգծեմ, որ իրանական խնդիրը պետք է լուծել քաղաքական դիվանագիտական ճանապարհով: Պատերազմի սպառնալիքը ոչ մի բանի չի հանգեցնի, դա աղետ է»,-ասել է Սերգեյ Իվանովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---