Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է բանակի 1,5%-ը28 հուլիսի 2016 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է ընդհանուր թվով 8651 զինվորական, ինչը կազմում է թուրքական բանակի շուրջ 1,5%-ը։ Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հուլիսի 27-ին այդ տվյալները հայտնել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի մամուլի վարչությունը: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ հեղաշրջման փորձի մասնակից զինվորականները ներգրավված են եղել Ֆեթուլահ Գյուլենի կողմից ղեկավարվող «ահաբեկչական ցանցում»։ Նրանցից շուրջ 5800 հոգի եղել են թուրքական բանակի գեներալներ և սպայական կազմի ներկայացուցիչներ, իսկ մնացածը՝ ժամկետային զինծառայողներ և կուրսանտներ։ Հաղորդվում է, որ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի մասնակից զինվորականների վերահսկողության տակ եղել է 35 միավոր ինքնաթիռ, որից 24-ը մարտական, 37 միավոր ուղղաթիռ, որից 8-ը հարվածային, 246 զրմահամեքենա, այդ թվում 74 տանկ, 3 նավ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով, հեղաշրջման փորձից հետո երկրում ձերբակալվել է ավելի քան 15 հազար մարդ, այդ թվում՝ 10 հազար զինվորական: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |