«Սասնա ծռերի» առաջնորդ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել28 հուլիսի 2016 - 13:35 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Էրեբունու ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Պավել և Արամ Մանուկյանների վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր։ Զինյալներին արդեն մեղադրանք է առաջադրվել՝ «ոչնչացնելու սպառնալիքով շինություն գրավելու» և «ապօրինի զենք պահելու» հոդվածներով։ Նրանց պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ինեսա Պետրոսյանը եղել է հիվանդասենյակում և հայտնել, որ Պավել Մանուկյանը մարտական է տրամադրված և հացադուլ է հայտարարել, գրում է Sputnik Արմենիան։ Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |