ԱԱԾ-ն մեծ քանակությամբ ռազմամթերք է հայտնաբերել. Հնարավոր է կապ «Սասնա ծռերի» հետ

ԱԱԾ-ն մեծ քանակությամբ ռազմամթերք է հայտնաբերել. Հնարավոր է կապ «Սասնա ծռերի» հետ

PanARMENIAN.Net - Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք:

Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ և այլն:

Ձերբակալվել է երկու անձ:

Ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի գործունեության հետ: «Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները», - նշվում է հաղորդագրությունում:

«Սասնա ծռերը» գրավել էին Էրեբունու ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին, հանձնվել՝ հուլիսի 31-ին: Ընթացքում զոհվել է 2 ոստիկան, մի քանի իրավապահ ու խմբի անդամներից ոմանք վիրավորվել են:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---