Ծանրամարտիկ Կարապետյանը վնասվածք է ստացել և դուրս մնացել օլիմպիական մեդալի համար պայքարից11 օգոստոսի 2016 - 09:57 AMT PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ մտան 77 կգ քաշային ծանրորդները։ Ծանրամարտի 77 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 170 կգ, հետո 174 կգ, սակայն չբարձրացրեց 176 կգ։ Նույն վարժությունում Օլիմպիական խաղերի ռեկորդ սահմանեց Չինաստանի ներկայացուցիչ Խիաուջունը՝ 177 կգ։ Կարապետյանը պոկում վարժություն 2-րդ տեղն է գրավել, սակայն Օլիմպիադայում փոքր մեդալներ չեն շնորհվում, այլ միայն մեկ մեդալ՝ երկամարտի արդյունքով: Հրում վարժությունում Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 195կգ և երկրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը, ծանրաձողը բարձրացնելիս, վնասվածք ստացավ և հանվեց հետագա պայքարից, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Նշվում է, որ մարզիկի վնասվածքի մասին կտեղեկացվի ավելի ուշ: Օլիմպիադայի 5-րդ օրը ելույթ է ունեցել Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Նա պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 103 կգ, այնուհետև, չկարողացավ բարձրացնել 107 կգ, իսկ երրորդ մոտեցմամն բարձրացրեց 107 կգ։ Հրում վարժությունը Ավդալյանը սկսեց` 130 կգ ծանրաձողը բարձրացնելով։ Երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ Ավդալյանը բարձրացրեց 133 կգ և 135 կգ։ Վերջին մոտեցման ժամանակ ծանրաձողը գլխավերևում թեքվեց, ինչն անխուսափելիորեն պետք է բերեր ձախողման, սակայն մարզուհին «երկաթյա կամք» դրսևորեց և մեծ ուժ և ջանք գործադրելով արդյունքում կարողացավ հավասարակշռել այն և պահել գլխավերևում: Երկամարտի 242 կգ արդյունքով` մարզիկը զբաղեցրեց 5-րդ տեղը։ Photo` Armnoc Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |