Օգոստոսի 20-ին Ռիոյում պայքարին կմիանա ՀՀ-ն ներկայացնող ըմբիշ Լևան Բերիանիձեն20 օգոստոսի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերում մրցումային նախավերջին օրն է: Հայաստանը ներկայացնող մարզիկներից օգոստոսի 20-ին պայքարին է ներգրավվելու ազատ ոճի ըմբիշ Լևան Բերիանիձեն, հայտնում է Armsport-ը: 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկելու է 1/8 եզրափակչից: Լևանի մրցակիցը չինացի Ժիվեի Դենգն է. գոտեմարտը կմեկնարկի ժամը 17:40-ին: Բերիանիձեն Ռիո-2016-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչներից մեկն է: Օգոստոսի 21-ին Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը կլինեն Հայաստանը ներկայացնող վերջին մարզիկներն այս Օլիմպիադայում: Ռիոյում անցկացվող օլիմպիադայում ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթեց եզրափակիչում` Հայաստանի համար ոսկի նվաճելով: Ալեքսանյանը Հայաստանի նորանկախ պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնն է. 1996 թվականին չեմպիոն էր դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանի համար արծաթ նվաճեց` պարտվելով սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքում 451կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը` դառնալով օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել՝ նվաճելով այս Խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |