Վանդալները պղծել են Կիեւի Հայկական մատուռը

PanARMENIAN.Net - Անցած կիրակի օրը Կիեւում անհայտները վանդալիզմի ակտ են կատարել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, պղծելով նրան պատկանող մատուռը: Հայկական մատուռը պատել են կեռախաչի պատկերներով եւ կարմիր ներկով: Մատուռը պղծվել է տառացիորեն բացվելուց մի քանի ժամ անց: Հայ առաքելական եկեղեցու թեմական վարչության ներկայացուցիչները հաղորդել են, որ կասկածներ ունեն այդ գործողության կազմակերպիչների վերաբերյալ, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:



Ավելի վաղ Կիեւի Պոդոլսկի շրջանի բնակիչները բողոքել են մատուռի կառուցման դեմ եւ դիմել դատարան պահանջելով արգելել շինարարական աշխատանքները հանգստի գոտում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---