Լոս Անջելեսի քաղխորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 92-ամյակի հիշատակման միջոցառումների շրջանակումապրիլի 20-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում տեղի է ունեցել լսում «Հայոց ցեղասպանության ճանաչումը» թեմայով, որի ժամանակ ներկայացվեց խորհրդի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսան, քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսեթին, խորհրդի անդամները, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը: Իր ելույթում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը, խոսելով ցեղասպանության երեւույթի, եւ հատկապես Հայոց ցեղասպանության դատապարտման մասին, մասնավորապես նշեց, որ Հայաստանը մշտապես պայքար է մղում ցեղասպանության չարիքի կրկնման դեմ` միջազգային կարգի ամրապնդմանը, աշխարհում մարդու իրավունքների առավել պաշտպանվածությանը, կրթությանը եւ ցեղասպանությունների մասին իրազեկության բարձրացմանը նպաստելու միջոցով:



Հիմնական զեկուցողը` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահը, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կարեւորեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձեւերը: Լոս Անջելեսի քաղաքապետն իր հերթին կոչ արեց ԱՄՆ Կոնգրեսին ընդունել ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը եւ հորդորեց ֆեդերալ կառավարությանը ճանաչել այն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---