WhatsApp-ը Facebook-ին կփոխանցի իր օգտատերերի հեռախոսահամարները25 օգոստոսի 2016 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Սմարթֆոնների համար նախատեսված հայտնի WhatsApp ծառայությունը հայտարարել է, որ Facebook սոցցանցին կփոխանցի իր օգտատերերի հեռախոսահամարները: Դա նշանակում է, որ WhatsApp-ի օգտատերերը շուտով կկարողանան առավել թիրախային գովազդ տեսնել Facebook-ում, բայց ոչ հաղորդագրությունների փոխանակման բուն ծառայությունում, հայտնում է Associated Press-ը: Այդ քայլը կարելի է գնահատել որպես փոքր, բայց զգալի տեղաշարժ WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության մեջ, որը մշտապես խոստանում է պաշտպանել իր ավելի քան 1 մլրդ օգտատերերի մասնավոր կյանքը: «Փոխգործակցելով Facebook-ի հետ, մենք կկարողանանք ավելի ճշգրիտ տվյալներին հետևել, պարզել, թե ինչպես են մարդիկ օգտվում հավելվածից և ավելի լավ պայքարել սպամի դեմ»,-ասվում է հաղորդագրության մեջ: WhatsApp-ը սահմանափակ ժամանակ է տալիս իր օգտատերերին` հրաժարվելու համար տեղեկատվության փոխանակումից Facebook-ի հետ` դրա համար օգտատերն ինքը պետք է մտնի հավելվածի կարգաբերումների բաժին և անջատի այդ գործառույթը: Հավելվածը նաև խոստանում է, որ Facebook-ը չի տեղադրի հեռախոսահամարները համացանցում կամ չի փոխանցի այլոց: WhatsApp-ը սմարթֆոնների համար նախատեսված մասնավոր մեսենջեր է, որը թույլ է տալիս տեքստային հաղորդագրություններ, պատկերներ, տեսանյութեր ուղարկել համացանցի միջոցով: Աշխատում է Android, iOS (iPhone), Windows Phone, BlackBerry, Nokia Symbian и Nokia S40 հարթակների վրա: 2014-ին Facebook-ը գնեց հավելվածը $21,8 մլրդ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |