ԲԿՀ-ն հեռացրել է ՏԻՄ ընտրություններից առաջ ինքնաբացարկ հայտարարած անդամին

ԲԿՀ-ն հեռացրել է  ՏԻՄ ընտրություններից առաջ ինքնաբացարկ հայտարարած անդամին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Մասիսի տարածքային խորհուրդն օգոստոսի 31-ին կայացած նիստի ժամանակ որոշել է կուսակցության անդամ Կարապետ Օհանյանին հեռացնել կուսակցության Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ շարքերից:

Ըստ ԲՀԿ հաղորդագրության՝ խորհրդի որոշման համաձայն՝ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, օգոստոսի 31-ի առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից:

Սեպտեմբերի 18-ին կկայանան Արագածոտն, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---