Թուրքիայի ԶՈւ ևս 820 ծառայող է աշխատանքից ազատվել 1 սեպտեմբերի 2016 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում գյուլենականների դեմ պայքարի շրջանակում երկրի ցամաքային և ռազմածովային ուժերի ևս 820 ծառայող ազատվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունըTwitter-ի պաշտոնական էջում: Աշխատանքից ազատվածներից 648-ը ձերբակալվել են, թուրքական Hürriyet պարբերականին հղումով գրում է Tert.am-ը: Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Թուրքիայի իշխանություններն աշխատանքից ազատել են հեղաշրջման փորձի մեջ կասկածվող 1389 զինծառայողի: Օգոստոսի 11-ին երկրի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող FETÖ կազմակերպության դեմ գործողության շրջանակում աշխատանքից ազատվել է 76.100 պետծառայող։ Ալան հայտնել է, որ ձերբակալվել է 16.899 մարդ, նրանցից 3.083-ը՝ ոստիկան, 7.248-ը՝ զինվորական, 2.288-ը՝ դատավոր ու դատախազ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |