Ռոբերտ Քոչարյան. Իրանի հարցի ռազմական կարգավորումը պարզապես անընդունելի է

PanARMENIAN.Net - «Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար շատ կարեւոր են: Չորս սահմանամերձ պետություններից երկուսի հետ մենք հարաբերություններ չունենք, երկուսի հետ ունենք, եւ Իրանի հետ բարեկամական հարաբերությունները ռազմավարական տեսանկյունից շատ կարեւոր են. դա տրանսպորտային եւ էներգետիկ միջանցք է»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանը իր ուժի սահմաններում փորձում է շրջանցել Իրանի միջուկային ծրագրի մասին հարցը: «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր պետություն ատոմային էներգետիկայի իրավունք ունի: Իրանը եւս նման իրավունք ունի: Ամեն դեպքում խնդիրը պետք է լուծվի բացառապես բանակցությունների ճանապարհով, ռազմական ուղին անընդունելի է»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ Իթե իրանի մոտ միջուկային զենք հայտնվի, ապա Հայաստանի համար դա եւս մեկ գլխացավանք կդառնա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---