Սեպտեմբերի 7-ից 12-ը ՀՀ գազամատակարարումը կդադարեցվի

Սեպտեմբերի 7-ից 12-ը ՀՀ գազամատակարարումը կդադարեցվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի: Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տեղեկացրել է, որ «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ են կատարվելու:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ ՀՀ սպառողների գազամատակարարումը կիրականացնի ամբողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:

2016-ի հուլիսի 10-ից օգոստոսի 4-ը Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել էր՝ Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարոըմն իրականացվել է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի հաշվին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---