ArmPhone-ի նոր խմբաքանակը վաճառքում կլինի սեպտեմբերի 20-ից

ArmPhone-ի նոր խմբաքանակը վաճառքում կլինի սեպտեմբերի 20-ից

PanARMENIAN.Net - ArmPhone հայկական բջջային հեռախոսները սեպտեմբերի 20-ից կրկին կհանվեն ազատ վաճառքի: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեցին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունից՝ հավելելով, որ դեռևս չեն կարող հստակ նշել՝ կոնկրետ որ մոդելները կլինեն վաճառքում:

Հայկական արտադրության սմարթֆոններն առաջին անգամ ներկայացվել են հունիսի 6-ին: Սպառողին ներկայացվել է տարբեր 5 մոդել, ամեն մեկը՝ իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։

Ավելի վաղ PAN-ը գրել էր ArmPhone-ի բոլոր մոդելների մասին՝ ներկայացնելով դրանց բնութագրերը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---