ՄԱԿ-ում վերջապես բացվել է Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում եռօրյա ուշացումով բացվել է Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող ցուցահանդեսը: Ուշացումը հրահրել էր Թուրքիան, որը պնդել էր, թե ցուցադրության մի մասը` նվիրված հայերի ջարդին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, պետք է փոխել: Ինչպես հաղորդել է բրիտանական Aegis Trust կազմակերպության ներկայացուցիչը, ի սկզբանե, Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի մասը բացվում էր հետեւյալ խոսքերով. «Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որի ժամանակ շուրջ մեկ միլիոն հայեր սպանվեցին Թուրքիայում, լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինը կոչ արեց Ազգությունների լիգային բարբարոսական հանցագործությունները ճանաչել միջազգային հանցագործություններ»: Նոր տեքստը հետեւյալն է. «1944 թվականին Լեհաստանի հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինը կոչ արեց Ազգերի լիգային ըստ որեւէ խմբին պատկանելության նշանով կատարված զանգվածային սպանությունները համարել միջազգային հանցագործություններ: Նա նշեց հայերի զանգվածային սպանությունը Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ պատմության մեջ տեղ գտած այլ զանգվածային սպանություններ: Նրան չլսեցին»:



ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ փոխզիջումային ձեւակերպումը լիովին չի բավարարում հանրապետությանը, սակայյն դա ավելի լավ է, քան ցուցահանդեսի բացման անվերջ հետաձգումը: Թուրք դիվանագետները ցուցահանդեսին ներկա չէին, գրում է Գազետա.ռու-ն: Բացելով ցուցահանդեսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ ցուցահանդեսը նվիրված է Ռուանդայի ցեղասպանությանը եւ նպատակ չունի պատմական եզրակացություններ անել այլ թեմաների շուրջ: ՄԱԿ-ը որեւէ դիրքորոշում չունի մինչ Երկրորդ համաշխարհային պատմությունը կատարված իրադարձությունների վերաբերյալ»,-հայտարարել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---