Արյան հետազոտությունը թույլ կտա հայտնաբերել քաղցկեղն ախտանիշների ի հայտ գալուց 10 տարի առաջ

Արյան հետազոտությունը թույլ կտա հայտնաբերել քաղցկեղն ախտանիշների ի հայտ գալուց 10 տարի առաջ

PanARMENIAN.Net - Բրիտանական Սուոնսի համալսարանի կենսաբանները հայտնաբերել են, որ արյան հետազոտությունը կարող է թույլ տալ հայտնաբերել քաղցկեղն ախտանիշների ի հայտ գալուց 10 տարի առաջ: Նրանք այդ հետազոտությունն անվանում են «հրդեհի ահազանգման դետեկտոր»` ինչպես սարքն է արձագանքում ծխի մասնիկներին, այնպես էլ նոր թեստը հայտնաբերում է արյան փոփոխությունները:

Ըստ պրոֆեսոր Գարեթ Ջենկինսի, որը հետազոտական խմբի ղեկավարն է, մուտացիաներն արյան կարմիր մարմիններում սկսվում են հիվանդի մոտ քաղցկեղի աշխտորոշումից շատ ավելի շուտ: Մատից վերցրած արյան հասարակ անալիզը 2 ժամվա ընթացքում թույլ կտա որոշել «շինարարական» սպիտակուցի վնասվածքով բջիջների առկայությունը:

Առողջ մարդու մոտ նման բջիջները մի քանիսն են մեկ միլիոնի մեջ, իսկ ապագա քաղցկեղով հիվանդի մոտ` տասնյակ: Այդքան վաղ շրջանում քաղցկեղի հայտնաբերման հնարավորությունը թույլ կտա խուսափել քիմիաթերապիայից և ճառագայթումից` սահմանափակվելով հասարակ վիրահատությամբ և դեղորայքի ընդունմամբ: Կարևոր է, որ այդ անալիզի ինքնարժեքը բարձր չէ` ընդամենը 35 ֆունտ սթերլինգ: Այժմ կենսաբանները պատրաստվում են փորձարկել իրենց թեստը` եթե այն արդարացնի իրեն, ապա 10 տարի անց (կամ ավելի շուտ) այն հասանելի կդառնա ամբողջ աշխարհում, հայտնում է Nat-geo-ն:

Հեռանկարում այդ հետազոտությունը կարող է կրճատել մահացությունը քաղցկեղի այն տեսակներից, որոնց հատուկ է առանց ախտանիշների ընթացքը սկզբնական փուլերում` օրինակ, կերակրափողի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---