ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն սկսել է ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումները

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն սկսել է ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի խմբակցություններում սեպտեմբերի 9-ին մեկնարկել են ՀՀ գլխավոր դատախազի թափուր պաշտոնում նախագահի կողմից առաջարկված թեկնածուի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի հետ հանդիպումները։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը հայտնել է, որ ՀՀԿ խմբակցությունում Դավթյանի հետ հանդիպումը նախատեսված է ժամը 11-ին, հաղորդում է «Փաստինֆոն»:

Ըստ նրա՝ նոր Գլխավոր դատախազի նշանակման հարցը կքննարկվի սեպտեմբերի 13-ին մեկնարկելիք Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստերում:

Սահմանադրությունում 2015-ի տարեվերջին հանրաքվեով ընդունված փոփոխությունների համաձայն՝ մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը Գլխավոր դատախազի նշանակումն իրականացվում է 2005թ.-ի փոփոխություններով Սահմանադրության համաձայն: Այն է՝ Գլխավոր դատախազին Հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը: Գլխավոր դատախազը պաշտոնավարում է 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:Ըստ այդմ՝ Գլխավոր դատախազին կընտրի Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ: Ընդ որում՝ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, այդ պաշտոնում նշանակում կատարելու համար ՀՀ նախագահն առաջարկում է մեկ թեկնածու:

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է օգոստոսի 4-ից, երբ Գևորգ Կոստանյանն առողջական խնդիրների պատճառով դիմեց ՀՀ նախագահին՝ խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Նրա հրաժարականից հետո թափուր մնացած պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---