Առաջնախաղ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում. Բեմ է բարձրանում Քալանթարյանի «Բումերանգ» պիեսը

Առաջնախաղ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում. Բեմ է բարձրանում Քալանթարյանի «Բումերանգ» պիեսը

PanARMENIAN.Net - Պատանի հանդիսատեսի թատրոնում սեպտեմբերի 16-ին կկայանա առաջնախաղ: Բեմ կբարձրանա Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ» պիեսը: Բեմադրության հեղինակն է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:

«Թատրոնին մի պիես էր հարկավոր, որտեղ վեր կհանվեին, այսպես ասած, ընտանեկան խնդիրները, ծնողների ու զավակների փոխհարաբերությունները: Պետք է ասել, որ բոլոր ժամանակներում այդ խնդիրները յուրահատուկ բարդություններով են ընթանում»,- ասել է Ղազանչյանը, գրում է Panorama.am-ը:

Բեմադրիչի փոխանցմամբ, «Բումերանգ» պիեսը դրությունների կատակերգություն է. «Նման կատակերգություն որոնելու համար միշտ փորձում ենք նայել դեպի Եվրոպա կամ ԱՄՆ, որպեսզի մեզ մոտ բերենք դրությունների կատակերգություն, ինչն այս անգամ չարեցինք, քանի որ հայ հեղինակի պատրաստի գործ կար, որն, իմ կարծիքով, պարզապես անհրաժեշտ էր թատրոնին»:

Ղազանչյանը պատմել է, որ սա իր երկրորդ անդրադարձն է Ա. Քալանթարյանի պիեսին. «Երբ նշանակվեցի 1985թ-ին Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր իմ առաջին բեմադրությունը պրոֆեսիոնալ թատրոնում, եթե չհաշվենք դիպլոմային աշխատանքս, որն Երևանում էի արել՝ Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ» պիեսն է եղել: Եվ տարիներ անց (մոտ 30) ես դարձյալ անդրադառնում եմ այդ պիեսին:

Ամենաուրախալին այն է, որ, իհարկե, ժամանակի հետ փոխվել է որոշ տերմինաբանական անուններ, որոնք, անշուշտ խմբագրման կարիք ունեն, սակայն պիեսն իր ասելիքով շարունակում է մնալ արդիական»:

Ներկայացումը նվիրվում է Ա. Քալանթարյանի 85-ամյակին:

Ներկայցման մեջ զբաղված են ՊՀԹ-ի առաջատար դերասաններ Արտաշես Շահվերդյանը, Անահիտ Բաբելյանը, Արա Մաթևոսյանը, Մարիետա Նազարյանը և ուրիշներ: Ներկայացմանը մասնակցում են նաև թատրոնի երիտասարդ դերասաններ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---