Նախագահը վճռաբեկ դատարանի քրեական պալատի նոր ղեկավար է նշանակել

Նախագահը վճռաբեկ դատարանի քրեական պալատի նոր ղեկավար է նշանակել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերժիկ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ: Նույն հրամանագրով դադարեցվել են վերջինիս՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի լիազորությունները:

Իրավաբան, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը 1991 թ. գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ Պաշտպանության մինիստրության Կարմրադրոշ ռազմական ինստիտուտի ռազմաիրավաբանական ֆակուլտետը։ 1991-1993 թթ. աշխատել է որպես Անդրկովկասյան ռազմական օկրուգի 7-րդ բանակի 59-րդ զինվորական տրիբունալի դատավոր։1993-1995 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրերի և արտաքին հարաբերությունների վարչության խմբի սպա, ավագ սպա, այնուհետև՝ բաժանմունքի պետ։1995 թ. ապրիլի 26-ին ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ ընտրվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավոր։1997 թ. օգոստոսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահ՝ ՀՀ գերագույն դատարանի նախագահի տեղակալ։ 1998-1999 թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ։1999-2012 թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ 1999-2004 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ։ 2012 թ. հունիսի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---