Նախագահը ֆրանսիացի խորհրդարանականներին է ներկայացրել ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը10 սեպտեմբերի 2016 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականների հերթական այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով ու ջերմ բարեկամությամբ, որին զգալիորեն նպաստում է միջխորհրդարանական սերտ փոխգործակցությունը: Նախագահը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում մշտապես մեր երկրին սատարելու համար: Այդ համատեքստում Հանրապետության նախագահն անուրանալի է համարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի ներդրումը և խորին երախտագիտություն հայտնել իշխանություններին ու ֆրանսիացի ժողովրդին՝ կարևորելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Գոհունակությամբ խոսելով պարբերական դարձած փոխայցելությունների և ակտիվ շփումների մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգն այնքան ծավալուն է, որ հաճախակի հանդիպումների ժամանակ անգամ բազմաթիվ կարևոր և օգտակար հարցեր կան քննարկելու: Բրյունո լը Ռուն ՀՀ նախագահին է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ քննարկել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական փոխգործակցության խորացման հնարավորություններն ու երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը: Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահը ջերմությամբ է հիշել ՀՀ նախագահի հետ անցյալ տարի իր գլխավորած պատվիրակության հանդիպումը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը խորհրդարանականների խնդրանքով ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու նպատակը: Բրյունո լը Ռուն նշել է, թե ուրախ է տեսնել ինչպես է բարեփոխումների գաղափարն այն ժամանակ այդքան ջերմեռանդորեն պաշտպանող ՀՀ նախագահը այսօր էլ շարունակում հետևողականորեն ընթանալ այդ ճանապարհով: Ֆրանսիացի պատգամավորները հետաքրքրվել են Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների կենսագործման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետներով: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: ՀՀ նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում և ակտիվ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ առանձնակի կարևորելով հայ ժողովրդի բարեկամ նախագահ Օլանդի անձնական ջանքերի ներդրումը բանակցային գործընթացն առաջ մղելու գործում, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |