Օհանյանը հանդիպել է ապրիլյան մարտերին մասնակցած կամավորներին. Նրանց կարգավիճակի հարցն է քննարկվել10 սեպտեմբերի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներին: Օհանյանն ընդգծել է, որ անգնահատելի է հայրենիքի պաշտպանության գործում կամավոր զինվորագրվածների դերակատարությունը ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգի հետ կապված օրենսդրական և իրավական մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել կամավորականների հետ կայացած նախորդ հանդիպումներում բարձրաձայնված խնդրահարույց հարցերին ու հնչեցված առաջարկություններին: Կարևորելով կամավորական ջոկատների հրամանատարների, աշխարհազորայինների և մի շարք հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շարունակականությունը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը մարտական գործողությունների մասնակիցների գործունեությունը մշտապես հասարակությանը ներկայացնելու, երիտասարդ սերնդին նրանց օրինակով ոգեշնչելու և դաստիարակելու համար: Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ էին մեկնել հազարավոր կամավորներ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |