2016-ի 8 ամսում «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն աճել է 4.2%-ով13 սեպտեմբերի 2016 - 18:21 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունվար-օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 1.321.784 մարդ, ինչը մոտ 4.2%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս տվյալներն է ներկայացրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Օդանավակայանում 2016-ի 8 ամսվա բեռնափոխադրումը կազմել է 9.725 տոննա, ինչը 2015-ի ցուցանիշից մոտ 66%-ով ավելի է: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը 2015 թվականի հունվար–ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0.9%-ով` հասնելով 492.879-ի: Ինչպես ուղևորահոսքը, այնպես էլ թռիչքների քանակը դեպի Հայաստան պակասել է 2015-ի առաջին 9 ամսում:«Զվարթնոց» օդանավակայանի 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսների հիմնական արտադրական ցուցանիշների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ժամանած ուղևորների թիվը կազմում է 702 հազար 4 մարդ` 2014-ի 762 հազար 157-ի փոխարեն: 9 ամսում ընդհանուր ուղևորահոսքը 2014-ին կազմել է 1 մլն 573 հազար 109 մարդ, 2015-ին` 1 մլն 440 հազար 227 մարդ:Պակասել են նաև առաքված բեռների ցուցանիշները. 2014-ին՝ 5.281 տոննա, 2015-ին՝ 4.048: «Շիրակ» օդանավակայանի ուղևորահոսքը 2014-ին եղել է` 15.019 մարդ` այս տարվա 14.855-ի փոխարեն: ՀՀ-ում 2014-ին 2013-ի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 20.9% աճ, թռիչքների հաճախականության՝ 19.3% աճ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ |