ԸՕ-ի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է

ԸՕ-ի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է

PanARMENIAN.Net - ԱԺ-ում «4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի կողմից ՀՀ-ում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման մասին համաձայնագրի վերջնական կազմման և ստորագրման աշխատանքային նիստի ավարտին հայտնի է դարձել, որ ընդդիմության ու իշխանության միջև ստորագրվել է ԸՕ շուրջ համաձայնության փաստաթուղթը:

Panorama.am-ը գրում է, որ նախքան ստորագրելը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, շնորհակալություն հայտնելով գործընթացի մասնակիցներին, նշել է, որ ստորագրում են մի փաստաթուղթ, որն այլևս ոչ մի երկրից կախված չէ.

«Այն, ինչ թվում էր անհավատալի, այն ինչ շատ վաղուց քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը պահանջում էր, այդ հարցն այսօր լուծվում է, այսօր անհավատալին դառնում է իրականություն: Իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ է նման հաջողություն արձանագրվում»:

Սակայն սա երաշխիք չէ մաքուր, ազատ ընտրությունների. «Դեռ պետք է երկար պայքարենք, բայց սա լուրջ հիմնաքար է, որի վրա մենք կարող ենք կառուցել մաքուր, ազատ ընտրություններ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ շեշտել է. «Այո, որևէ դրույթ չի կարող լինել համադրման, եթե չկա իսկապես կամք ազատ ընտրություններ անցկացնելու, բայց ինչ կա այս համաձայնագրում, էապես նեղացնում է ընտրակեղծարարությունը: Բնականաբար, ԲՀԿ-ն ևս միանում է այս համաձայնագրին»:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանն էլ կարևորել է համաձայնագիրը՝ նշելով, որ ընտրությունների անցկացումը տեխնիկական նոր մակարդակի կբարձրացվի:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ եթե մի բան շատ են ուզում, ստացվում է. «ԸՕ-ն դաշտ է ստեղծում, բայց չի երաշխավորում արդար ընտրությունների անցկացումը: «Այս գործընթացն այլ տեսանկյունից է կարևորում՝ ձևավորվեց քաղաքական երկխոսություն մշակույթ»:

«Քաղաքական մշակույթի առումով սա աննախադեպ երևույթ է: Հաջողվեց ձախողումից հետո գտնել քաղաքական լուծումներ, որոնք հաղթահարեց խութը»,-իր հերթին նշել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Հանրապետակական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ էլ երկխոսության մշակույթը պետք է լինի շարունակական:

Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանված ժամկետներին համապատասխան՝ ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ պետք է ներկայացվեր մարտի 1-ին, սակայն դա չի արվել: Իսկ Կառավարության որոշումից առաջ այն չի ներկայացվել հանրային քննարկմանը:

Կարդացեք նաև՝ Զուրաբյան. ԸՕ-ի փոփոխությունների համար անհրաժեշտ $9 մլն հայթայթվել է

Նոր ԸՕ-ն. Գունավոր քվեաթերթիկներ, ԱԺ ընտրությունների 2-րդ փուլ և մինչև 3 ուժից կազմված կոալիցիա

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---