Զուրաբյան. ԸՕ-ի փոփոխությունների համար անհրաժեշտ $9 մլն հայթայթվել է13 սեպտեմբերի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը սեպտեմբերի 9-ին նախաստորագրվել է, որին մասնակցել են խորհրդարանական հինգ խմբակցություն: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, դրանից հետոհանդիպել են դոնորների հետ, համաձայնագրի սպասարկման համար անհրաժեշտ 9 միլիոն դոլարն ամբողջովին հայթայթված է: Զուրաբյանն ասել է, որ քաղհասարակությունը տվել է իր համաձայնությունն այդ փաստաթղթին, գրում է Panorama.am-ը: «Քանի որ քաղհասարակությունը տվել է իր հավանությունը, առաջարկում եմ հնարավորինս արագ նախաձեռնել այդ համաձայնագրի վերջնական ստորագրման արարողակարգը, այնուհետև անցնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմանը»,- ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Խոսքը հայտնի 4+4+4 բանակցային ձևաչափում ընդգրկված քաղաքական ուժերի և իշխող հանրապետական կուսակցության միջև ստորագրված փոխհամաձայնության մասին է։ Գումարն անհրաժեշտ է Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների ներդրման նպատակով, որի շուրջ ամիսներ առաջ կայացավ իշխանություն-ընդդիմություն փոխհամաձայնությունը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |