Տորոնտոյի հայ համայնքը վերանորոգում է Մատաղիսի դպրոցը15 սեպտեմբերի 2016 - 11:24 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տորոնտոյի իր տեղական մարմնի միջոցներով մասնակի վերանորոգում է իրականացնում Մատաղիս համայնքի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) միջնակարգ դպրոցում: Եռահարկ այս կրթօջախը կառուցվել է Տորոնտոյի մեր հայրենակիցների հավաքագրած գումարներով 2005-2006թթ-ին: «Հերթական աշխատանքային այցի ընթացքում պարզ դարձավ, որ դպրոցը մասնակի վերանորոգման կարիք ունի»,- պարզաբանում է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը: Աշխատանքները մոտենում են ավարտին, և ուսումնական գործընթացն արդեն իսկ ընթանում է բնականոն պայմաններում, հայտնում է հիմնադրամը: Մասնակի վերանորոգումներ են կատարվել տանիքի, սանհանգույցների մաշվածությունը վերացնելու նպատակով: Տեղադրվել են նոր դռներ ու լուսամուտներ: Միջանցքների և դահլիճի հատակները պատվել են պրեսգրանիտով, իրականացվել են արտաքին հարդարման աշխատանքներ: «Նորոգման այս աշխատանքները ավելին են համայնքի համար, քան պարզապես դպրոցի նորոգում. ամեն անգամ, երբ հիշում եմ այն փոքրիկ կառույցը՝ այսօրվա մանկապարտեզի շենքը, որտեղ ես եմ ուսանել», -ասում է դպրոցի երիտասարդ տնօրեն Գեղամ Աղաջանյանը: Այս համայնքի նկատմամբ տորոնտոհայերի ուշադրության վկայությունն է նաև ամռան սկզբին տորոնտոհայ բարերար Բերց Լուլեցյանի կողմից նվիրաբերված շտապօգնության մեքենան: Մեկ շտապօգնության մեքենա էլ բարերարը 2014թ.-ին նվիրել էր նույն շրջանի Նոր Մարաղա գյուղին: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է1992-ին ՀՀ նախագահի հրամանագրով: Հիմնադրամի նպատակն է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 25 տեղական մարմինը, որոնք ներկայումս գործում են աշխարհի 22 երկրում. Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում` Բուենոս Այրեսում և Կորդոբայում, Հունաստանում, Կիպրոսում, Սիրիայում, Ուրուգվայում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում, Իտալիայում եւ Քուվեյթում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը |