Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»՝ նոյեմբերի 17-ից մեծ էկրաններին

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»՝ նոյեմբերի 17-ից մեծ էկրաններին

PanARMENIAN.Net - Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը մեծ էկրաններին կլինի նոյեմբերի 17-ին «ԿինոՊարկ», «ՍինեմաՍթար», «Մոսկվա» կինոթատրոններում: Այս մասին հայտնում է ֆիլմի մասին ֆեյսբուքյան էջը:

«Վերջին բնակիչը» Ավետիսյանի՝ Արցախին նվիրված երկրորդ լիամետրաժ կինոժապավենն է «Թևանիկ»-ից հետո:

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում, ներկայացվել էր հայկական համայնապատկեր» ծրագրում:

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Այն պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջյան հակամարտության արդյունքում գյուղում միայնակ է մնացել և որոնում է իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում կրակների մեջ այրում իր ամուսնուն:

«Մարդն ինձ հետաքրքիր չէ խաղաղ պայմաններում, ինձ հետաքրքրում է, թե ինչպես կպահի իրեն մարդը, երբ կյանքի ու մահվան հարց է դրված և իրենից է կախված` վաղը մեկ ուրիշի կյանքը կշարունակվի՞, թե՞ ոչ: Ֆիլմը մարդու մասին է` հայտնված պատերազմական իրավիճակում, որտեղ մարդիկ ընտրություն են կատարում` ելնելով ոչ իրենց շահերից, այլ ի շահ դիմացինի: Մարդն անցել է բոլոր այն կետերը` հասկանալով, ճանաչելով, գնահատելով, սիրահարվելով, ու հասել ինքնազոհողության», - ասում է ֆիլմի ռեժիսորը:

Դերերում են Սոս Ջանիբեկյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Նարինե Պետրոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Էլֆիք Զոհրաբյանի հետ Ֆիլմում մասնակցություն ունեն նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ՝ Հոմայուն Էրշադին, Սանդրա Դաուկշայտե Պետրոլենեն, Դիմիտրա Չատուպին, Աննե Բեդյանը, Արմեն Գրեյգը:

«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում։ Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է։ Ֆիլմի ստեղծմանն աջակցել են շվեդական Apricot Stone, ամերիկյան Alpha Dogs INQ և Mosaic Arts & Cultural Foundation, Հայաստանի «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունները և Լիբանանի պետական համալսարանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---