UpStart մրցույթ. Հայկական նորարարական ստարտափերը կներկայացվեն միջազգային գործարարներին ու ներդրողներին16 սեպտեմբերի 2016 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ հայտարարում է UpStart ծրագրի մեկնարկը (upstart.am), որն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում։ UpStart-ը ստարտափերի համար նախատեսված մրցույթ է, որը բաց է նորարարական լուծում առաջարկող ստարտափերի համար, որոնք գտնվում են զարգացման տարբեր շրջաններում։ Դիմում-հայտը ներկայացնելուց հետո ընտրված ստարտափերը ցանկության դեպքում կանցնեն եռօրյա դասընթացներ, որոնց ընթացքում կբարելավեն և կզարգացնեն իրենց ստարտափը ներկայացնելու հմտությունները։ «Տարբեր ծրագրերի միջոցով մենք ստարտափերին տրամադրում ենք համապարփակ աջակցություն ինչպես բուն պրոդուկտի մշակման, այնպես էլ ներդրողների հետ հարաբերությունների հաստատման, պրոդուկտը շուկա հանելու ուղղությամբ։ UpStart-ը հիանալի հնարավորություն է զարգացման փուլում գտնվող և մինչև 250.000 ԱՄՆ ներդրում փնտրող ստարտափերի համար։ Ներդրողների շրջանում մեծ է հետաքրքրությունը հայկական ստարտափերի նկատմամբ, և նմանատիպ միջոցառումները կամուրջ են հանդիսանում ստարտափերի և ներդրողների միջև»,-նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։ Upstart ծրագրի ստարտափերի pitching միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, որի ընթացքում մինչև 15 ստարտափ կներկայացնեն իրենց պրոդուկտները 50-ից ավելի միջազգային գործարարների, ներդրողների, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների, ինչպես նաև 200-ից ավելի հյուրերի դիմաց։ Մրցույթի առաջին և երկրրոդ տեղը զբաղեցրած թիմերը կստանան համապատասխանաբար 2.500 և 1.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում։ Ստարտափ թիմերը մրցանակաբաշխությունից հետո կունենան հնարավորություն շփվել հրավիրված գործարարների հետ։ «Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի համար այս միջոցառումը ունի մեկ գերակա նպատակ՝ հայաստանյան և արտասահմանյան հայ գործարարների, ինչպես նաև միջազգային նշանակություն ունեցող վենչուրային և հետազոտողական հիմնադրամների առաջնորդների հետաքրքրությունը սևեռել դեպի Հայաստանյան ինովացիաներ, որոնք մեծ պոտենցիալ ունեն դառնալ մրցունակ միավորներ և իրենց զարգացմամբ նպաստել նորարարական մոտեցումների վրա հիմնվող գործարար մշակույթի կերտմանը։ UpStart-ի շրջանակներում մասնակիցների համար ստեղծելու ենք հնարավորություն անհատական հանդիպումներ ունենալ հետաքրքվող ներդրողների հետ, ինչպես նաև աջակցելու ենք բանակցությունների վարման ընթացքում։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 29-ին ,ապա ամենամեծ արդյունքը կլինի իրական ներդրումների իրականացումը և համոզված կարող ենք ասել, որ UpStart-ը ավելի մեծ գործընթացի մեկնարկ է, և մենք շարունակական կերպով պիտի աջակից լինենք այս ոլորտի և ստարտափերի հետևողական զարգացման գործընթացին»,-նշում է Ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի համահիմնադիր, տնօրեն Մարիամ Թորոսյանը։ UpStart սթարթափերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել դիմում-հայտ Upstart.am կայքից, լրացնել և ուղարկել կայքում նշված էլ-փոստով։ Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 10-ը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |