Ադրբեջանի ՀՆԱ անկումը տարեսկզբից հասել է 3,1%-ի19 սեպտեմբերի 2016 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՀՆԱ անկումը 2016-ի հունվար-օգոստոսին եղել է 3,1%: Նման տվյալներ է բերում Ադրբեջանի Պետական վիճակագրական ծառայությունը: Ըստ ծառայության, ՀՆԱ անվանական ծավալը հաշվետու շրջանում կազմել է 38,028 մլրդ մանաթ` $23,08 մլրդ, հայտնում է «Ինտերֆաքս-Ազեբայջանը»: Ոչ նավթային ՀՆԱ-ն 2016-ի հունվար-օգոստոսին կազմել է 25 մլրդ մանաթ` $15,6 մլրդ, անկումը` 5,8%: Ըստ վիճակագրության, Ադրբեջանի ՀՆԱ անկումը հաշվետու շրջանում պայմանավորված է 32,3% անկումով շինարարության ոլորտում: 2016-ի հունվար-օգոստոսին ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերության ՀՆԱ-ն կազմել է 38%, առևտրինն ու տրանսպորտային միջոցների նորոգմանը` 11,7%, շինարարությանը` 9,4%, տրանսպորտինը` 6,9% և այլն: Հարկերի մասնաբաժինը ՀՆԱ-ում` 7,3% է: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2016-ի հունվար-օգոստոսին կազմել է 3.953` $2476, անկումը` 4,3%: Ադրբեջանի կառավարությունը 2016-ին կանխատեսում էր ՀՆԱ 1,8% աճ: 2015-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 1,1%-ով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |