Opera-ն ներկառուցված անվճար VPN-ծառայությամբ բրաուզեր է թողարկել (վիդեո) 20 սեպտեմբերի 2016 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Opera Software-ը ներկառուցված անվճար և անսահմանափակ VPN-ծառայությամբ բրաուզեր է թողարկել, ասվում է ընկերության բլոգում: Մինչ այդ գործառույթը հասանելի էր միայն մշակողների համար նախատեսված տարբերակում: VPN գործառույթը գործարկելու համար հարկավոր է այն ակտիվացնել կարգաբերումների «Անվտանգություն» բաժնում: Դրանից հետո բրաուզերում կհայտնվի VPN պատկերը, հպվելով որին հնարավոր կլինի միացնել և անջատել գործառույթը: Օգտատերերը կարող են թաքցնել իրենց IP-հասցեն` միանալով Opera-ի 5 սերվերներից մեկին` ԱՄՆ-ում, Կանադայում, Նիդերլանդներում, Գերմանիայում և Սինգապուրում: Կա նաև սերվերի օպտիմալ լոկացիայի ավտոմատ որոշման գործառույթ: Opera-ն վերլուծում է ցանցի արագությունը, սպասելաժամանակը, սերվերի ծավալն ու ինքնուրույն է ընտրում սերվերն այն երկրում, որտեղ օգտատերը կարող է աշխատել VPN-ով «առավելագույն բարձր արագությամբ»: Ներկառուցված VPN-ծառայությունը մշակել է Opera Software-ի դուստր ձեռնարկությունը` SurfEasy-ին: Ընկերությունում նշել են, որ չեն վարում լոտ ֆայլեր VPN-ին օգտատերերի միացումների պատմության մասին: Opera Software-ը ներկայացրել էր իր բրաուզերի համար նախատեսված VPN-ը 2016-ի ապրիլին: Նմանատիպ գործիք կա նաև Android-ի և iOS-ի համար նախատեսված Opera VPN հավելվածում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |