Թուրքական հանրապետության գոյությունը հիմնված է Հայոց ցեղասպանության չճանաչման վրա

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանը Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անշրջելի է դարձրել: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Սակայն, նրա խոսքերով, Թուրքիան եւս ձեռքերը ծալած նստած չի: «Թուրքական հանրապետության գոյությունը հիմնված է Հայոց ցեղասպանության չճանաչման վրա եւ Թուրքիայում չկա որեւէ կուսակցություն եւ քաղաքական գործիչ, ով կարող էր ճանաչել Օսմանյան Թուրքիայի Հայոց ցեղասպանության փաստը»,- նշել է նա:



Ինչ վերաբերում է Թուրքիայի ներքաղաքական ճգնաժամին, ապա հայ թուրքագետը գտնում է, որ ներկա իրավիճակը հանդիսանում է յուրահատուկ թեստ երկրի համար: «Եթե Գլխավոր շտաբը չխառնվի երկրի ներքին քաղաքականությանը եւ թույլ տա նորմալ ընտրություններ անցկացնել, ապա դա կնշանակի քայլ դեպի ժողովրդավարություն: Եթե ոչ, ապա Թուրքիան կմնա այնպիսին, ինչպես եւ որոշել էր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը»,- ընդգծել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---