Կարապետյան. Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա, գործում է պրոֆեսիոնալիզմի սկզբունքը

Կարապետյան.  Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա, գործում է պրոֆեսիոնալիզմի սկզբունքը

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա: Այս մասին հայտարարել էՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում:

«Հովիկ Աբրահամյանի կադրերից ազատվելու խնդիր չկա: Կադրերը եթե փոխում ենք, ռեալ փոխում ենք, որպեսզի ինչ-որ խնդիր լուծենք»,- ասել է վարչապետը, մեջբերում է Panorama.am-ը:

Հարցին, թե նոր կադրերն ի՞նչ սկզբունքով են ընտրվում, Կարապետյանը պատասխանել է. «Պրոֆեսիոնալիզմ»:

Հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմությանն էլ առաջարկեք որևէ պաշտոն, վարչապետն ասել է «Եթե լավ մասնագետ լինի՝ ինչու ոչ»:

Հարցին՝ արդյոք կոռուպցիայի դեմ պայքարելու եք Աբրահամյանի օրոք ստեղծած հակակոռուպցիոն խորհրդի միջոցով, վարչապետը պատասխանել է. «Այդ թվում: Ձեռնարկվելու են նաև այլ միջոցներ»:

Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է, թե ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. «Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր: Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով»: Նրա խոսքով, որոշելու են, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու:

Կարդացեք նաև՝ Վարչապետ. Գազի և էլէներգիայի սակագները կարող են վերանայվել որոշակի բիզնես ոլորտների համար

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---