ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել մահաբեր զենքի առաքումներին Ուկրաինա22 սեպտեմբերի 2016 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն է տվել «Ուկրաինայում կայունությանը և ժողովրդավարությանն աջակցության մասին» օրենքին, որով թույլատրվում են մահաբեր զենքի առաքումներն Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում: «Օրենքով նախատեսված և ԱՄՆ դաշնակիցների ու գործընկերների հետ համաձայնեցված ցանկում ընդգրկվել են սպառազինության մահաբեր պաշտպանական համակարգերը»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն: Միևնույն ժամանակ օրենքով ԱՄՆ-ին արգելվում է ճանաչել Ղրիմի վերամիավորումը ՌԴ հետ: Կիևը մշտապես դիմում է Արևմուտքին` խնդրելով ավելացնել ռազմական օգնությունն ու մահաբեր զենքի առաքումները: Մարտին ԱՄՆ պաշտպանության նախարարի ՌԴ, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Մայքլ Քարփենթերը ի պատասխան նման խնդրանքների հայտարարել էր, որ Վաշինգտոնը մահաբեր զենք չի առաքում Ուկրաինա, քանի որ ԱՄՆ ՊՆ խնդիրն է «սկզբից վարժեցնել ուկրաինական ուժերն, առավել մարտունակ դարձնել»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |