Թուրք քաղաքական գործիչը կոչ է արել արգելել մուտքի արտոնագրերի հանձնումը Հայաստանի քաղաքացիներին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Շուքրյու Էլեքդագը կոչ է արել իշխանություններին արգելել մուտքի արտոնագրերի հանձնումը Հայաստանի քաղաքացիներին: Նա մեղադրել է Հայաստանի իշխանություններին այն բանի համար, որ մերժվել է թուրք ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը: «Որպես պատասխան միջոց Թուրքիան պետք է ժամանակավորապես դադարեցնի մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին: Մի կողմից, Հայաստանը պահանջում է բացել Թուրքիայի հետ սահմանը, մյուս կողմից` հրաժարվում է մուտքի թույլտվություն տալ Թուրքիայի ներկայացուցիչներին: Հայաստանը համարում մ է, որ Թուրքիան վախենում է Եվրամիությունից եւ ԱՄՆ-ից եւ, ելնելով դրանից, համապատասխան քայլեր է ձեռնարկում: Սակայն Անկարան պետք է պատասխանի բոլոր հնարավոր միջոցներով: Հայաստանի քաղաքացիներին մեկ ամսվա ընթացքում չպետք է մուտքի արտոնագրեր տալ»,-ընդգծել է Էլեքդագը: Իր հայտարարությունը նա պատճառաբանել է նրանով, որ «Հայաստանը չի ցանկանում, որ Թուրքիան հետեւի խորհրդարանական ընտրություններին»: «Թուրք դիտորդների բացակայության պատճառով ԵԱՀԿ-ն ընդհանրապես պետք է հրաժարվեր դիտորդական առաքելությունից»,-համոզված է Էլեքդագը, գրում է ԱՊԱ-ն:



Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել ԵԱՀԿ 8 թուրք դիտորդներին: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վ.Կարապետյանի խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ ուստի եւ անհնար է վիզաների տրամադրումը: Ավելի վաղ ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի ղեկավարն իր դժգոհությունն էր հայտնել այդ առիթով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---