ՌԴ-ն Ադրբեջանում քաղաքացիական ուղղաթիռների նորոգման կենտրոն կբացի27 սեպտեմբերի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանի ուղղաթիռներ» ԲԸ-ն (MOEX:VERR) և ադրբեջանական Silk Way Helicopter Services ավիացիոն ձեռնարկությունն Ադրբեջանի տարածքում Մի-8/17 տիպի քաղաքացիական ուղղաթիռների նորոգման համատեղ ընկերություն կբացեն: Համաձայնագիրն այդ մասին կողմերը ստորագրել են Բաքվում ընթացող ADEX-2016 ռազմատեխնիկայի ցուցահանդեսի շրջանակում, ասվում է «Ռուսաստանի ուղղաթիռներ»-ի հաղորդագրության մեջ: Բաքվում ընթացող ADEX-2016 ցուցահանդեսում «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ցուցադրում է մարտական և քաղաքացիական ուղղաթիռների նորագույն մշակումներն ու սերիական մոդելները: «Ադրբեջանն ԱՊՀ-ում ռուսական ուղղաթիռներ շահագործող առանցքային երկրներից է: Հենց դրանով է պայմանավորված այդ երկրում սպասարկման կենտրոն բացելու մասին մեր որոշումը»,-ասել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի հետվաճառքային սպասարկման գծով տեղակալ Իգոր Չեչիկովը: Նշվում է, որ հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանում նորոգման կենտրոնի հնարավորությունները և վերանորոգել նաև ռուսական արտադրության ռազմական ուղղաթիռներ: «Համապատասխան բանակցություններն արդեն ընթացքում են»,-ասել է Չեչիկովը, հայտնում է Ինտերֆաքսը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի մասնագետները մտադիր են բանակցել ուղղաթիռների ավանդական և պոտենցիալ պատվիրատուների հետ, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր ստորագրել, որոնք թույլ կտան զգալիորեն ընդլայնել գործակցությունը Ադրբեջանի գերատեսչությունների հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |