Մեծ Բրիտանիան կարող է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ Սիրիայում իրավիճակի պատճառով27 սեպտեմբերի 2016 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը չի բացառել պատժամիջոցների ներմուծումը ՌԴ դեմ Սիրիայում իրավիճակի պատճառով: Ռուսաստանի դեմ մեծ պատժամիջոցների մասին հարցին Ջոնսոնը պատասխանել է. «Բոլոր այդ հարցերը նախատեսվում է քննարկել»: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը մեղադրել էր Ռուսաստանին պատերազմը Սիրիայում ձգձգելու և իրավիճակն այդ երկրում վատթարացնելու մեջ: Մեկնաբանելով նրա խոսքերը` ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա ճշմարիտ կլիներ, եթե Ռուսաստանի տեղ դրվեր Մեծ Բրիտանիա բառը, իսկ Սիրիայի փոխարեն` Իրաք: Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ Սիրիայում իր գլխավոր նպատակն է քաղաքական կարգավորումը, իսկ Ասադի ճակատագիրը պետք է որոշի բացառապես Սիրիայի ժողովուրդը: Բացի այդ, ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Արևմուտքն ԱՄՆ գլխավորությամբ «չի կատարում իր պարտականությունները» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: ԱՄՆ-ն և ԵՄ երկրները պատժամիջոցներ են սահմանել ՌԴ դեմ Ուկրաինայում իրավիճակի պատճառով: Սեպտեմբերի սկզբին Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն տվեցին ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ գործող պատժամիջոցները ևս 6 ամսով երկարացնելու առաջարկին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |