Հայաստանը կընտրի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի նախագիծը մինչև 2018-ի ավարտը28 սեպտեմբերի 2016 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 1-2 տարում կընտրի նախագիծը, որով կառուցվելու է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը: Այդ մասին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: «Մենք մոտավորապես 10 տարի ունենք ՀԱԷԿ-ի նույն վայրում նոր բլոկի շինարարությունը սկսելու համար: Մենք որոշել ենք, որ դա կլինի ջրա-ջրային միջուկային ռեակտոր»,-ասել է Գալստյանը ՄԱԳԱՏԷ-ի 60-րդ գլխավոր խորհրդաժողովի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փոխնախարարը հավելել է, որ «Հայաստանը 1, առավելագույնը 2 տարի ունի նոր բլոկի նախագծի մասին վերջնական որոշում կայացնելու համար»: Ավելի վաղ նույն խորհրդաժողովի շրջանակում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրաքը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել փակել ՀԱԷԿ-ը: Աշխատանքներ են տարվում Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից |