Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտացոլում են Հայաստանում կայունության տրամադրությունը

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալներ չեն բերել եւ արտացոլում են Հայաստանում կայունության տրամարդությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի փոխնախագահ Ահմեդ Բիլալովը: «Մեծամասնությունը պաշտպանել է կանխատեսելի քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանի ղեկավարության կողմից: Իշխանամետ քաղաքական կուսակցությունների հաղթանակը կապված է վերջին տարիներին հանրապետության կողմից տնտեսության բնագավառում արձանագրած հաջողությունների հետ»,- ասել է նա:



Բիլալովի խոսքերով, հաշվի առնելով փոփոխությունները Հայաստանի Սահմանադրության մեջ 2005 թվականին, որոնք հանրապետությանը դարձրել են խորհրդարանա-նախագահական, իշխող կուսակցության համար երկկողմանի բարենպաստ իրավիճակ է. այն թույլ է տալիս հեշտացնել դիրքորոշումը խորհրդարանում եւ լուրջ աջակցություն ցուցաբերել ապագա նախագահին: «Ակնհայտ է, Հայաստանի ղեկավարությունը կանխատեսել էր նման արդյունքներ, հակառակ դեպքում կարող էին սպասել օրենսդրության փոփոխության հարցում»,- նշել է Բիլալովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Մայիսի 12-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ: 5-տոկոսանոց արգելքը հաջողվել է հաղթահարել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (առաջնորդ` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյան), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (առաջնորդ` գործարար Գագիկ Ծառուկյան), ՀՅԴ Դաշնակցությանը, «Օրինաց Երկիր» կուսակցությանը (նախագահ` ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան) եւ «Ժառանգություն» կուսակցությանը (առաջնորդ` ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆիի Հովհաննիսյան):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---